ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք առաջարկում ենք փաստաթղթավորման իրավական ծառայություններ, որոնք կապահովեն համակողմանի և հուսալի փաստաթղթավորում՝ պայմանագրեր, ներքին քաղաքականություններ (ներքին կանոնակարգեր) և անհրաժեշտ այլ փաստաթղթեր գործառնական գործունեությունը սահուն իրականացնելու համար։ Օրենսդրական պահանջների պահպանումը կօգնի Ձեզ նվազեցնել իրավական ռիսկերը և կնպաստի թափանցիկ աշխատանքային միջավայրի ստեղծմանը։
Ի՞նչ ենք առաջարկում՝
Պայմանագրերի կազմում և վերանայում
Մշակել և վերանայել պայմանագրեր հաճախորդների, մատակարարների և գործընկերների հետ՝ Ձեր շահերը պաշտպանելու նպատակով։
Ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում
Մշակել ներքին քաղաքականություններ, ֆինանսական ընթացակարգեր և օպերացիոն ուղեցույցներ՝ իրավական պահանջներին և լավագույն փորձին համապատասխան։
Ընկերության գրանցում և հիմնադիր փաստաթղթերի կազմում
Աջակցություն բիզնեսի գրանցման, կանոնադրության պատրաստման և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կազմման հարցում։
Մեր համագործակցության արդյունքում հնարավորություններ որոնք դուք ձեռք կբերեք՝
- Իրավական ռիսկերի նվազեցում։
- Ներքին կառավարման և վերահսկողության ամրապնդում։
- Արագացված օպերացիոն որոշումներ՝ նախապես հաստատված ձևանմուշների և ուղեցույցների շնորհիվ։
- Հստակ և պրոֆեսիոնալ հաղորդակցություն շահառուների հետ։
Դարձրեք փաստաթղթավորումը Ձեր ռազմավարական առավելությունը
Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր, մենք միշտ պատրաստ ենք խոսել Ձեր բիզնեսի, նոր նախագծերի, ստեղծարար հնարավորությունների և նրա մասին թե ինչպես կարող ենք Ձեզ օգնել։
