Հաշվառման ծրագրերի ներդրման խորհրդատվություն և աջակցություն
Դժվար է պատկերացնել ժամանակակից բիզնեսն առանց տեխնոլոգիաների։ Մեր կողմից առաջարկվող Հաշվառման ծրագրերի ներդման խորհրդատվության եւ աջակցության ծառայությունը կօգնի Ձեզ ընտրել, ներդնել և օպտիմալացնել ճիշտ թվային գործիքներ՝ արդյունավետությունը բարելավելու համար։ Մենք կամրջում ենք բիզնեսի կարիքներն ու տեխնիկական լուծումները։
Ի՞նչ ենք առաջարկում՝
Ծրագրային կարիքների գնահատում
Վերլուծել Ձեր աշխատանքային հոսքերը և առաջարկել համապատասխան ծրագրային լուծումները (ERP, CRM, HRM և այլն)։
Ծրագրային ապահովման ընտրություն և ձեռքբերման աջակցություն
Օգնել գնահատել, համեմատել և ընտրել ճիշտ մատակարարին՝ հիմնվելով արժեքի, հնարավորությունների և մասշտաբայնության վրա։
Ներդրման և ինտեգրման աջակցություն
Ապահովել նոր գործիքների սահուն ներդրումը և հնարավոր ինտեգրումը Ձեր գործող համակարգերի և պրոցեսների հետ։
Տեղայնացում և ավտոմատացում
Տեղայնացնել ծրագրային լուծումները և ավտոմատացնել կրկնվող գործընթացները՝ արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ուսուցում և փոփոխությունների կառավարում
Ուսուցանել Ձեր թիմին և ղեկավարել անցման գործընթացը՝ բարձր ներգրավվածություն ապահովելու և խափանումները նվազագույնի հասցնելու համար։
Մեր համագործակցության արդյունքում հնարավորություններ որոնք դուք ձեռք կբերեք՝
- Գործառնական խոչընդոտների նվազեցում։
- Համակարգերի օգտագործման հարմարավետության և աշխատակիցների արդյուանվետության բարձրացում։
- Ծախսերի կրճատում՝ ռեսուրսների էֆեկտիվ օգտագործման միջոցով։
- Նորարարական գործիքակազմ՝ համահունչ Ձեր բիզնես գործընթացներին և ի նպաստ կայուն աճին։
Իրականացրեք Ձեր բիզնեսի թվայնացումը նպատակային
Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր, մենք միշտ պատրաստ ենք խոսել Ձեր բիզնեսի, նոր նախագծերի, ստեղծարար հնարավորությունների և նրա մասին թե ինչպես կարող ենք Ձեզ օգնել։
