ՀԱՇՎԱՊԱՀԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք առաջարկում ենք գործընկերային համագործակցություն, արտաքին աշխարհի հետ հարաբերություններում լինելով Ձեր կողքին։
Մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի՝
- Օգտվելու այն հարկային արտոնություններից, որի հնարավարությունն առաջանում է գրագետ ֆինանսական հաշվառման արդյունքում։
- Հետևողական վերլուծելու սեփական բիզնեսի ցուցանիշները ժամանակին տվյալների վրա հիմնված որոշումների կայացման համար։
- Ձևավորելու ներդրումային հնարավարություններ, Ձեր բիզնեսի ծավալները մեծացնելու և նպատակներն իրագործելու համար։
- Ներկայանալու արտաքին աշխարհին՝ պետության, արտաքին աուդիտորների, ներդրողների և այլ գործընկերների առջև որպես բիզնես ով ունի բարձր արդյունավետություն։
- Կառուցելու լավագույն փոխհարաբերություններ գործընկերների և արտաքին շահառուների հետ, հիմնված փոխադարձ վստահության վրա։
Համագործակցելով մեզ հետ ձեռք եք բերում հնարավորություն ունենալ՝
- Հաշվապահական հաշվառում միջազգային ստանդարտների և օրենսդրական պահանջների պահպանմամբ։
- Բարելավված ֆինանսական ճշգրտություն և վերահսկողություն։
- Հարկային և վիճակագրական հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ապահովում։
- Ուժեղ դիրք ներդրողների, բանկերի և այլ արտաքին շահառուների մոտ։
- Արտաքին աուդիտի կամ այլ գերատեսչական ստուգումների անցկացման համար մշտապես պատրաստ հաշվառում։
- Ցուցանիշների և հաշվետվությունների իրական ժամանակում հետևելու հնարավորություն՝ Ձեր բիզնեսի կայուն զարգացման և էֆֆեկտիվության մոնիթորինգի համար։
Մենք ցուցաբերում ենք անհատականացված մոտեցում, հաշվի առնելով հետևյալ գործոնները՝
- Ընկերության կազմակերպաիրավական տեսակը
- Հարկման համակարգը
- Աշխատակիցների քանակը
- Իրացման շրջանառությունը
Ձեզ մատուցվող ծառայության նախնական արժեքը կարող եք ստանալ օգտվելով հաշվիչից՝
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԻՉ
Կազմակերպաիրավական ձև
ԱՁ
ՍՊԸ / ՓԲԸ / ԲԲԸ
Հարկման համակարգ
Շրջանառության հարկ՝ ՏՏ ոլորտ
Շրջանառության հարկ, բացի ՏՏ-ից
Ընդհանուր հարկման համակարգ (ԱԱՀ + շահութահարկ)
Շրջանառություն
Աշխատակիցների քանակ
Արդյունք: —
Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր, մենք միշտ պատրաստ ենք խոսել Ձեր բիզնեսի, նոր նախագծերի, ստեղծարար հնարավորությունների և նրա մասին թե ինչպես կարող ենք Ձեզ օգնել։
