ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

LS
4

Մենք առաջարկում ենք փաստաթղթավորման իրավական ծառայություններ, որոնք կապահովեն համակողմանի և հուսալի փաստաթղթավորում՝ պայմանագրեր,  ներքին քաղաքականություններ (ներքին կանոնակարգեր) և անհրաժեշտ այլ փաստաթղթեր գործառնական գործունեությունը սահուն իրականացնելու համար։ Օրենսդրական պահանջների պահպանումը կօգնի Ձեզ  նվազեցնել իրավական ռիսկերը և կնպաստի թափանցիկ աշխատանքային միջավայրի ստեղծմանը։ 

 

Ի՞նչ ենք առաջարկում՝

Պայմանագրերի կազմում և վերանայում
Մշակել և վերանայել պայմանագրեր հաճախորդների, մատակարարների և գործընկերների հետ՝ Ձեր շահերը պաշտպանելու նպատակով։

 

Ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում
Մշակել ներքին քաղաքականություններ, ֆինանսական ընթացակարգեր և օպերացիոն ուղեցույցներ՝ իրավական պահանջներին և լավագույն փորձին համապատասխան։

 

Ընկերության գրանցում և հիմնադիր փաստաթղթերի կազմում
Աջակցություն բիզնեսի գրանցման, կանոնադրության պատրաստման և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կազմման հարցում։

Մեր համագործակցության արդյունքում հնարավորություններ որոնք դուք ձեռք կբերեք՝

  • Իրավական ռիսկերի նվազեցում։
  • Ներքին կառավարման և վերահսկողության ամրապնդում։
  • Արագացված օպերացիոն որոշումներ՝ նախապես հաստատված ձևանմուշների և ուղեցույցների շնորհիվ։
  • Հստակ և պրոֆեսիոնալ հաղորդակցություն շահառուների հետ։

Դարձրեք փաստաթղթավորումը Ձեր ռազմավարական առավելությունը

Կապ մեզ հետ

Եթե ունեք հարցեր, մենք միշտ պատրաստ ենք խոսել Ձեր բիզնեսի, նոր նախագծերի, ստեղծարար հնարավորությունների և նրա մասին թե ինչպես կարող ենք Ձեզ օգնել։